Նեդ Փրայսը ձեռնպահ է մնացել մեկնաբանել հայ-ռուսական հարաբերությունները


Նեդ Փրայսը ձեռնպահ է մնացել մեկնաբանել հայ-ռուսական հարաբերությունները

  • 13-01-2023 11:54:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը իր ճեպազրույցում ձեռնպահ է մնացել մեկնաբանել հայ-ռուսական հարաբերությունները:
 
«Հայաստանի կառավարությունն է, որ կարող է խոսել այս հարցում իրենց դիրքորոշման մասին», - ասել է Նեդ Փրայսը՝ պատասխանելով հարցին՝ «Հայաստանը հրաժարվել է ընդունել Ռուսաստանի գլխավորած զորավարժությունները: Նախկինում լսել էինք նաև, որ հայ պաշտոնյաները խոսում էին այն մասին, թե ինչպես է Ռուսաստանը փորձում իրենց ներքաշել Բելառուս-Ռուսաստան կոալիցիա: Սա այն է, ինչ ձեր տպավորությամբ Ռուսաստանը փորձում է անե՞լ Հարավային Կովկասում»:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը