Եվրոպական խորհրդարանի նիստում կքննարկվի մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում


Եվրոպական խորհրդարանի նիստում կքննարկվի մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

  • 14-01-2023 11:11:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Եվրոպական խորհրդարանում հունվարի 18-ի նիստի օրակարգում ներառվել է հրատապ բանավեճ-քննարկում «Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքները» անվամբ:
 
Նախատեսվում են Եվրոպական խորհրդարանի անդամների ելույթներն այդ թեմայով:
 
Արդեն մեկ ամսից ավելի՝ 34 օր Արցախը շրջափակման մեջ է, փակ է Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:
 
Մինչ Բաքուն չի ընդունում սա, Արցախում հումանիտար իրավիճակն ավելի է վատթարանում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը