ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը Հայաստանում սատարման քայլ էր. Տիգրան Աբրահամյան


ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը Հայաստանում սատարման քայլ էր. Տիգրան Աբրահամյան

  • 16-01-2023 14:29:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համար Հայաստանի որոշումը` չեղարկել ՀԱՊԿ զորավարժությունները, ընկալելի չէ։
 
Այս տարի Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացման որոշումը ունեցել է քաղաքական նշանակություն` պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակով։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
 
«ՀԱՊԿ–ը այդ քայլը ես որոշակի առումով դիտարկում եմ նաև որպես սատարման քայլ։ Իսկ Հայաստանի որոշումը ինձ համար ընկալելի չէ»,– ասաց Տիգրան Աբրահամյանը։
 
Պատգամավորը հավելեց նաև, որ զորավարժությունների անցկացումն առաջին հերթին ուղղված է ԶՈւ մարտունակության բարձրացմանը, իսկ ՀԱՊԿ զորավարժությունների դեպքում՝ նաև զորքերի գործողությունների ներդաշնակեցմանը։
 
«Եթե դիտարկենք երկրի իշխանությունների տրամաբանությունից, ապա զինված ուժերը առհասարակ չպետք է բանակի մարտունակությանը նպաստող որևէ զորավարժություն կամ միջոցառում անցկացնեն», –նշեց Աբրահամյանը:
 
Նշենք, որ ՌԴ ՊՆ-ն հունվարի 1-ին հայտնել էր, որ ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2023» խաղաղապահ զորավարժություններն այս տարի կանցկացվեն Հայաստանում:
 
Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10–ին իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղապահների զորավարժություններ տեղի չեն ունենա, քանի որ ՀՀ –ում նման զորավարժություններ անցկացնելը նպատակահարմար չէ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play