Ալիևը խոստանում է մեծացնել ադրբեջանական գազի արտահանման ծավալները


Ալիևը խոստանում է մեծացնել ադրբեջանական գազի արտահանման ծավալները

  • 16-01-2023 15:34:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստանում է մեծացնել գազի արտահանման ծավալները դեպի միջազգային շուկաներ։ Այս մասին նա հայտարարել է այսօր Աբու Դաբիում կայացած համաժողովի ընթացքում։
 
«Եթե 2021 թվականին մենք 19 միլիարդ խորանարդ մետր գազ էինք արտահանել, ապա այս տարի դրա ծավալը նախատեսվում է հասցնել 24 միլիարդի», - նշել է Ադրբեջանի նախագահը։
 
Ալիևը նաև հիշեցրել է, որ 2022 թվականին Ադրբեջանը շուրջ 22 միլիարդ խորանարդ մետր գազ էր արտահանել, որի գրեթե կեսը՝ 11,4 միլիարդը՝ եվրոպական շուկաներ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play