Վաղվանից Արցախում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 4 ժամով, 4 պայմանական խմբով


Վաղվանից Արցախում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 4 ժամով, 4 պայմանական խմբով

  • 16-01-2023 18:11:52   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 17-ից Արցախում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 4 ժամով՝ 2 ժամ ցերեկը և 2 ժամ երեկոյան:
 
Այս մասին տեղեկացնում է «Արցախ էներգո»-ն։
 
Անջատումները կիրականացվեն 4 պայմանական խմբերով, խմբերը անփոփոխ կլինեն, իսկ անջատման ժամերը՝ 4 օրանոց ցիկլով:
 
«Այսինքն ամեն հաջորդ օրը տվյալ բաժանորդը կհոսանքազրկվի 2 ժամ նախորդ օրվա անջատումից ուշ: 5-րդ օրը կվերադառնանք 1-ին օրվա ժամերին:
 
Խմբերի հղումները առանձին հրապարակումով կներկայացնենք»,-ասված է հայտարարության մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն