Արցախի բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները


Արցախի բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները

  • 16-01-2023 18:22:37   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու հետևանքով Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
 
Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
 
«Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:
ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն