Ադրբեջանը վրդովված է «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պահվածքից, բողոք կներկայացվի ՈւԵՖԱ-ին


Ադրբեջանը վրդովված է «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պահվածքից, բողոք կներկայացվի ՈւԵՖԱ-ին

  • 16-01-2023 20:06:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան (AFFA) անդրադարձել է այսօր Հենրիխ Մխիթարյանի կողմից «Ինտեր» ակումբի հեռուստաընկերության եթերում նկարած և ցուցադրած քարտեզին, որում Հայաստանը ներկայացված էր Լեռնային Ղարաբաղի հետ։
 
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան (AFFA) մտադիր է բողոք ներկայացնել ՈւԵՖԱ-ին և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային։
 
Այս մասին գրում է sports.ru-ն։
 
Ըստ աղբյուրի, Ադրբեջանը վրդովված է «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պահվածքից։
 
Հիշեցնենք, այսօր Հայաստանի հավաքականի նախկին խաղացողը մասնակցել է «Ինտերի» ակումբային հեռուստատեսության եթերում, որտեղ ֆուտբոլիստները խոսել են իրենց մասին: Դրա ընթացքում Մխիթարյանը ցուցադրել է Հայաստանի քարտեզի ուրվագծերով պատկեր՝ որում պատկերված էր նաև Լեռնային Ղարաբաղը։
 
Ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբը նույնպես դժգոհություն է հայտնել Մխիթարյանի գործողություններից։
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հիշյալ տեսանյութն իր էջուկմ հրապարակել էր «Ինտեր»-ի մամուլի ծառայությունը։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play