Արայիկ Հարությունյանը ստերով մնաց, և հիմա այս ծանր վիճակում փորձում է հրաժարական տալ ու թռնել․ Տիգրան Պետրոսյան


Արայիկ Հարությունյանը ստերով մնաց, և հիմա այս ծանր վիճակում փորձում է հրաժարական տալ ու թռնել․ Տիգրան Պետրոսյան

  • 16-01-2023 19:50:38   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

lragir.am Ֆեյսբուքի ուղիղ եթերում «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանն ասել է․
 
«Հավաստի աղբյուրներից տեղեկացա, որ Արայիկ Հարությունյանը փորձում է այս օրերին հրաժարական տալ։ Մի բան կարող եմ ասել՝ երբ 2020 թվականից հետո գնացել նրան ասել ենք, որ պետք է հրաժարական տաս, ասել է՝ ճիշտ չէ երկիրը թողնել այս վիճակում, մի քիչ դզենք, նոր հրաժարական եմ տալու։ Իր այդ ստերով մնաց, և հիմա մարդն այս ծանր վիճակում փորձում է հրաժարական տալ։ Հարցեր են ծագում ոչ միայն ինձ մոտ, փողերը պրծե՞լ են Արայիկ, էլ փող չկա ուտելու, որ փորձում ես թռնես։ Կամ չես մտածո՞ւմ, որ այդ հրաժարականից հետո քեզ ծանր ժամանակներ են սպասվում, այս ծանր վիճակում ուզում ես հրաժարակա՞ն  տալ։ Դու պատասխանատվության ես ենթարկվելու», ասել է Տիգրան Պետրոսյանը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play