Բաքուն հայտարարում է «Արևելյան Զանգեզուրում և Ղարաբաղում օգտակար հանածոների պաշարների գնահատման աշխատանքների մոտալուտ ավարտի» մասին


Բաքուն հայտարարում է «Արևելյան Զանգեզուրում և Ղարաբաղում օգտակար հանածոների պաշարների գնահատման աշխատանքների մոտալուտ ավարտի» մասին

  • 17-01-2023 14:01:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Արևելյան Զանգեզուրում և Ղարաբաղում օգտակար հանածոների պաշարների գնահատման ուղղությամբ աշխատանքներն ավարտվում են»,- լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Երկրաբանական հետախուզական գործակալության խորհրդի նախագահ Ալի Ալիևը։
 
Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքերով՝ «այդ տարածքներում հայկական օկուպացիայի ընթացքում Ադրբեջանին պատճառված վնասի չափերի որոշումը հիմք կհանդիսանա ապագայում վնասների հատուցման գործ հարուցելու համար»։
 
Ալիևի պնդմամբ՝ Սեյուդլուի հանքավայրում (Քալբաջարի շրջան) ոսկու պաշարները գնահատվում են 112,5 տոննա, Վեջնալիի (Զանգիլանի շրջան) ոսկու պաշարները՝ 6,5 տոննա, արծաթի` 10,75 տոննա, պղնձի` մոտ 4 հազար տոննա, պղնձի պաշարներ՝ Դեմիրլիի (Կաշենի) հանքավայրում` 457 հազար տոննա, ոսկու պաշարները՝ 13,7 տոննա` Ղըզըբուլաղի (Դրմբոնի) հանքավայրում:
 
«Ազատություն» ռադիոկայանի հետաքննությունը պարզել է, որ Արցախում գտնվող մի շարք հանքավայրերի շահագործման իրավունքը Ադրբեջանի իշխանությունները դեռ 25 տարի առաջ են վաճառել Մեծ Բրիտանիայում գրանցված Anglo-Asian Mining-ին: Բրիտանական այդ ընկերությունը անցած ամիս դիմել է ՄԱԿ-ին և մի շարք օտարերկրյա պետությունների՝ խնդրելով օգնել վերականգնելու Ղարաբաղում գտնվող մի շարք օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման իր իրավունքները և ընկերության աշխատակիցների համար ապահով ֆիզիկական մուտք ապահովելու հանքավայրերեր:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը