ԱԺ խորհրդի որոշմամբ փոխվել են բարեկամական խմբերի կազմերը


ԱԺ խորհրդի որոշմամբ փոխվել են բարեկամական խմբերի կազմերը

  • 17-01-2023 14:58:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ՀՀ ԱԺ խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ այսօր գումարել է արտահերթ նիստ:
 
ԱԺ խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել «Ազգային ժողովի ութերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» խորհրդի որոշման մեջ, որով Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավարի պաշտոնում լիազորությունները դադարած պատգամավոր Անուշ Բեղլոյանին կփոխարինի Բաբկեն Թունյանը: Հայաստան-Ինդոնեզիա բարեկամական խմբում էլ Վահագն Հովակիմյանին կփոխարինի Մարիամ Պողոսյանը:
 
Մեկ այլ որոշմամբ էլ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ԱԺ ութերորդ գումարման պատվիրակության կազմում փոխարինող անդամ Էդուարդ Աղաջանյանին կփոխարինի Հռիփսիմե Գրիգորյանը՝ կրկին փոխարինող անդամի կարգավիճակում:
 
ԱԺ խորհրդի որոշմամբ կատարված փոփոխություններով Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) ԱԺ ութերորդ գումարման պատվիրակությունը կղեկավարի Սարգիս Խանդանյանը՝ փոխարինելով Էդուարդ Աղաջանյանին:
 
Պատվիրակության փոխարինող անդամ Սարգիս Խանդանյանին կփոխարինի Արթուր Հովհաննիսյանը, իսկ Հռիփսիմե Գրիգորյանին՝ Լիլիթ Մինասյանը՝ կրկին փոխարինող անդամի կարգավիճակում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը