Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ հրապարակային զեկույց է հրապարակե


Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ հրապարակային զեկույց է հրապարակե

  • 17-01-2023 20:09:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն արտահերթ հրապարակային զեկույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության կողմից երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման 2013-2022 թվականների վիճակի վերաբերյալ։
 
 
Այս մասին տեղեոկացնում է ՄԻՊ-ը։
 
Զեկույցը կազմվել է Պաշտպանի կոնվենցիոն մանդատի շրջանակներում և կազմում է Պաշտպանի մշտադիտարկման ընթացքի կարևոր բաղադրիչ։ Զեկույցի նպատակն է ներկայացնել, թե որքանով է Հայաստանի Հանրապետությունը կատարել և շարունակում կատարել ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների Կոմիտեի՝ 2013 թվականի ամփոփիչ դիտարկումներում տեղ գտած առաջարկությունները։ Հետևաբար, զեկույցն ընդգրկում է 2013 թվականից մինչև 2022 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակահատվածը։
 
Զեկույցի շրջանակներում ուսումնասիրվել են կոմիտեի ամփոփիչ դիտարկումները, մտահոգությունները, ներկայացված առաջարկությունները և դրանցից յուրաքանչյուրի կատարման վերաբերյալ ներկայացվել են դիտարկումներ և առաջարկություններ։
 
Զեկույցում հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների իրավունքների պաշտպանության համապարփակ քաղաքականության և ռազմավարության, համակարգման, ռեսուրսների բաշխման, անկախ մշտադիտարկման հարցերում կոմիտեի առաջարկություններին ու մտահոգություններին, նշվել, թե որքանով են դրանք կատարվել։
 
Զեկույցի հաջորդ գլուխներում անդրադարձ է կատարվել սեռի հիմքով խտրականության, երեխայի լավագույն շահի, երեխայի լսված լինելու իրավունքի, երեխայի նկատմամբ բռնության, ընտանեկան միջավայրին ու այլընտրանքային խնամքի, որդեգրման գործընթացի, երեխաների հաշմանդամությանը, տարրական առողջությանը և բարեկեցությանը վերաբերյալ կոմիտեի մտահոգություններին։
 
Զեկույցում ներկայացվել է նաև, թե կոմիտեն ինչ մտահոգություններ է հայտնել երեխայի կրթության ու ժամանցի ապահովման վերաբերյալ, ապաաստան չունեցող ու փախստական երեխաների վերաբերյալ և վերջիններիս տնտեսական շահագործմանը, անչափահասների գործերով արդարադատության իրականացմանը, երեխաների մարմնավաճառությանը և մանկական պոռնոգրաֆիային։
 
Ներկայացված են նաև 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունների, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակման հետևանքների վերաբերյալ Պաշտպանի արտահերթ զեկույցներում տեղ գտած փաստերը։
 
Պաշտպանը զեկույցի անգլերեն տարբերակը սահմանված ձևաչափով ու կարգին համապատասխան որպես այլընտրանքային զեկույց կներկայացնի նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների Կոմիտեին։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն