Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ


Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ

  • 17-01-2023 20:30:55   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ: Այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է Բաբայանը:
 
«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,
 
Այսօր նշանակվել եմ Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ։
 
Շարունակելու ենք ծառայել մեր պետությանն ու ժողովրդին»,- նշված է գրառման մեջ:
 
Հունվարի 11-ին Արցախի նախագահի հրամանագրով Դավիթ Բաբայանն ազատվել էր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական