Ադրբեջանը շարունակում է օգտագործել Արցախի ենթակառուցվածքային խոցելիությունը՝ խաղաղ բնակչությանը ահաբեկելու համար․ ԱՀ ՄԻՊ


Ադրբեջանը շարունակում է օգտագործել Արցախի ենթակառուցվածքային խոցելիությունը՝ խաղաղ բնակչությանը ահաբեկելու համար․ ԱՀ ՄԻՊ

  • 17-01-2023 21:04:52   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Ադրբեջանը շարունակում է օգտագործել Արցախի ենթակառուցվածքային խոցելիությունը խաղաղ բնակչությանը ահաբեկելու համար։
Հունվարի 17-ին՝ ժամը 13:00֊ին, ադրբեջանական կողմը կրկին դիտավորյալ խափանել է Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ եկող միակ գազատարի աշխատանքները։ Ձմեռվա ցուրտ եղանակային պայմաններում Արցախի 120 000 բնակչությունը զրկված է ջեռուցումից և տաք ջրի հնարավորությունից։ Այս իրավիճակը խորացանում է հումանիտար ճգնաժամային իրավիճակը, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից Արցախի՝ արդեն 37 օր տևող շրջափակման հետևանքով։ Ստեղծված իրավիճակը հանգեցնում է մարդու կենսական իրավունքների լայնածավալ ու համատարած խախտումների։
2020  թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող համակարգային հանցագործությունները, Արցախի ամբողջական շրջափակումը, ենթակառուցվածքների աշխատանքի դիտավորյալ խափանումները և այլ հանցավոր գործողությունները Արցախը էթնիկ զտման ենթարկելու և Արցախի հայությանը ցեղասպանելու ադրբեջանական նկրտումների անհերքելի ապացույցներ են։
 
 ԱՀ ՄԻՊ
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play