Հավատում եմ, Դուք շարունակելու եք մարդկանց ջերմացնել երկնքից
18-01-2023 10:45:41 | Հայաստան | Հասարակություն
Սովետական Միության, Անկախ Հայաստանի պատմության հայոց լեզվի, հայ գրականության տիտաններից մեկը՝ ՄԱՐՈ ԲԱՍԱՄԲԵԿՅԱՆԸ՝ մահացավ 80 տարեկանում, թողնելով անջնջելի հետք ավագ սերունդների և ողջ հանրության սրտերում։ Լինելով ազգային, բարոյական գաղափարախոսության կրողը՝ իր լեզվամտածողությամբ, հոգևոր, կուռ արժեքների անպատմելի տարփանքով, ջերմությամբ լեցուն՝ իր սաների մեջ դաստիարակել է ալտրուիստական, պացեֆիստական այն վեհագույն, ամբողջական պատկերը, որով ես և ինձ նման շատերը կարողացել ենք ընկալել կյանքի իրական գինը, սքողված, անտարբերության մատնված ճշմարտության՝ խորախորհուրդ առհավատչյան։ Իմ, մեր սիրելի դասղեկ, դեռ այքան բան կար, որը կարող էիր տալ մատաղ սերունդներին, հասարակության լայն ու գիտելիքին ծարավ շերտերին, այնքան չասված խոսքեր կար, որով կարող էիր մարդկանց սովալլուկ, վշտալլուկ հոգիների ու սրտերին ընծայել՝ ամոքելով ու տալով նոր հույզեր, անձկալի ապրումներ։ Մենք հաճախակի ենք մեր առօրյայում բարձրագոչ ասում, որ հայ ազգին պետք է ավելի շատ հոգևոր սնունդ, Նարեկացու, Քուչակի տաղերն ու հայրենները, Չարենցի, Թումնայանի, Շիրազի, Տերյանի, Իսահակյանի հոյազարդ՝ սիրտ շոյող անգին գոհարները, Գարեգին Նժդեհի, Անդրանիկ Օզանյանի ռազմահայրենասիրական ոգին՝ առանց որի հայու տեսակը ուղղակիորեն չի կարող գոյատևել։ Ասում ենք, ընդամենը ասում, բայց մեր դասղեկը, ուսուցիչը, ընկերն ու բարեկամը այն սերմանում էր յուրաքանչյուր աշակերտի ապագա ուսանողի ոգում, իր ոսկեղենիկ, մաքրագեղ հայերենով՝ նա վարակում էր ամեն մի անահատի, դողէրոցքի նման ընկղմվում էր սրտիդ մեջ, այդ քաղցր ու հուզիչ ցավը, որը լոկ տալիս ուժ և կորով՝ անտարբեր չէր թողնում և ոչ ոքի։ Այլ կերպ ասած նրա խոսքը վիթխարի, տիտանական աշխատանք էր, անմահ թումանյանական գործ, որն այսօր կարոտով են հիշում շատ շատերը։ Ուսուցիչ՝ բարի, նվիրական անուն, ՄԱՐԴ անմեկնելի, այդ անվանը դուք՝ համբավաբարո ՄԱՐՈ ԲԱՍԱՄԲԵԿՅԱՆ, արժանի եք եղել ի ծնե, այն աստվածային կոչում է՝ անկապտելի վերգերբնական տիտղոս, որը չի կարող երկրային կյանքում և որևէ մեկը տալ։ Լինելով բացառիկ, իրական հավատցյալ՝այսինքն իմանալով ու կիրառելով Աստվածաշնչի վեհ, կարևորագույն պատվիրանները՝ հավատում եմ, վստահ եմ, դրախտի երկնաքերային բարձունքներում, Աստծո կողքին՝ դուք ձեր բարության, արեգակնային լույսի շողերը շարունակելու եք տալ մարդկանց, ջերմացնել նրանց երկնքից։ Ձեր ստոիկ կամքի, ոգու քաղցրահամ պտուղները, շարունակելու են ճաշակել շատ ու շատ այլ մարդիկ։ Անքակտելի է Ձեր պատմական ներդրումը՝ հայոց պետականության կայացման, սերունդների լուսեղ ապագայի և իհարկե մարդասիրության մեջ։ Հանգչե՜ք խաղաղությամբ, իմ ազնվագույն ուսուցչուհի, կյանքի փարոս, հայու ոգեղեն տեսակ, էպոխա, լեգենդ․․․․․