Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը կրկին խափանվել է


Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը կրկին խափանվել է

  • 18-01-2023 11:47:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը: «Արցախգազ» ընկերությունը հայտնում է, որ Արցախ գազ չի մատակարարվում և ներկայումս օգտագործվում է խողովակներում առկա գազը:
 
Երեկ ևս ադրբեջանական կողմը արգելափակել էր Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը, 6-ժամյա դադարից հետո գազամատակարումը վերականգնվել էր:
 
Շրջափակման մեջ գտնվող Արցախում նաև հոսանքի խնդիր կա, հովհարային անջատումներ են: Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքում Հայաստանից սնունցվող միակ բարձրավոլտ գիծը վթարվել է, ադրբեջացիները թույլ չեն տալիս մոտենալ տարածքին, վերացնել վթարը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը