Միջազգային հանրությունը և եվրոպացիները պետք է հրատապ մոբիլիզացվեն Լաչինի համար․ ֆրանսիացի պատգամավոր

Միջազգային հանրությունը և եվրոպացիները պետք է հրատապ մոբիլիզացվեն Լաչինի համար․ ֆրանսիացի պատգամավոր

  • 18-01-2023 12:41:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ֆրանսիացի պատգամավոր Անն Լորանս Փեթելը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է երեկ տեղի ունեցած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթին՝ կիսվելով Միրզոյանի գրառմամբ:
 
«Միջազգային հանրությունը և Եվրոպան պետք է մոբիլիզացվեն Լաչինի համար։ Դա հրատապ է, քանի որ հումանիտար ճգնաժամ է ծավալվում։ Ադրբեջանը և սովի է մատնում Լեռնային Ղարաբաղի հայերին»,- գրել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն Լորանս Փեթելը։
 
Հիշեցնենք՝  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր երեկվա ելույթում ասել էր, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում հարկադրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը լքել իրենց հայրենի հողն ու տները, և որ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար։ Արարատ Միրզոյանը նաև հավելել էր, որ հրամայական է տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության ուղարկումը, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ մարդասիրական անխափան մուտքի ապահովումը։
 
Ըստ Միրզոյանի՝տասնամյակների ընթացքում ԵԱՀԿ-ն մի շարք գործիքներ կամ գործիքակազմ է մշակել, որոնք ուղղված են հակամարտությունների վաղ նախազգուշացմանը և կանխարգելմանը: Ցավոք, մենք պետք է ընդունենք, որ ԵԱՀԿ-ն չկարողացավ արդյունավետ և ժամանակին կիրառել այս գործիքակազմը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը