Ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է Ուկրաինայի ՆԳ նախարարը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, երեխաներ

Ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է Ուկրաինայի ՆԳ նախարարը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, երեխաներ

  • 18-01-2023 13:37:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հունվարի 18-ի առավոտյան Կիևի մարզի Բրովարի քաղաքում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին, նրա առաջին տեղակալն ու պետքարտուղարը։
 
Արտակարգ իրավիճակների ծառայության ուղղաթիռը ընկել է բնակելի տան ու մանկապարտեզի միջև։ Վթարի վայրում հրդեհ է բռնկվել։
 
«Առաժմ հայտի է 16 զոհերի մասին, որոնցից երկուսը երեխաներ են։ Զոհվածներից 9-ը գտնվել են ուղղաթիռի մեջ։ 22 տուժածներ գտնվում են հիվանդանոցում, այդ թվում՝ 10 երեխա»,- հայտնել է Ազգային ոստիկանության պետ Իգոր Կլիմենկոն։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը