Երկրաշարժ Իրանի Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք. Երկրաշարժը զգացվել է ՀՀ մարզերում և Երևան քաղաքում


Երկրաշարժ Իրանի Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք. Երկրաշարժը զգացվել է ՀՀ մարզերում և Երևան քաղաքում

  • 18-01-2023 14:57:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 14:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.29⁰ և արևելյան երկայնության 44.96⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Իրան՝ Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.6 մագնիտուդով երկրաշարժ: 
 
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:
 
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում 3-4 բալ, Արարատի, Արմավիրի 
մարզերում և Երևան քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ։
 
ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն