ԼՂ–ում հումանիտար իրավիճակն օրեցօր վատթարանում է. Գևորգյանը` Խավիեր Կոլոմինա Պիրիսին


ԼՂ–ում հումանիտար իրավիճակն օրեցօր վատթարանում է. Գևորգյանը` Խավիեր Կոլոմինա Պիրիսին

  • 18-01-2023 15:07:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Կողմերը քննարկել են նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցեր։
 
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակն օրեցօր վատթարանում է։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ասել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
 
Գևորգյանն ընդգծել է, որ Ադրբեջանն իր գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը:
 
Հաղորդագրության համաձայն` կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող խնդիրներ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը