Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Մևլութ Չավուշօղլուին է ներկայացրել Թեհրանի դիրքորոշումը Կովկասին վերաբերող հարցում


Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Մևլութ Չավուշօղլուին է ներկայացրել Թեհրանի դիրքորոշումը Կովկասին վերաբերող հարցում

  • 18-01-2023 15:31:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբդոլլահյանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Այնուհետև տեղի է ունեցել նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։
 
Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
 
Չավուշօղլուն տեղեկացրել է, որ իրենք քննարկել են առևտրային հարաբերություններից, էներգետիկայից և տարածաշրջանային զարգացումներից մինչև ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր։
 
Կովկասյան գործընթացների համատեքստում Չավուշօղլուն մասնավորապես ասել է․ «Մեր հանդիպմանը քննարկել ենք նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Կովկասում 3+3 և Թուրքիա-Ադրբեջան-Իրան եռակողմ հանդիպման իրականացումը Կովկասի կայունության և բոլորիս համար կարևոր է։ Վերահաստատեցինք, որ Կովկասում իրականացվելիք ենթակառուցվածքային նախագծերը բոլորի համար շահավետ են»։
 
Իրանի արտգործնախարարն էլ ներկայացրել է պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը Կովկասին վերաբերող հարցում։
 
«Վստահ ենք՝ երկրների տարածքային ամբողջականության պահպանումը հիմնարար սկզբունք է և տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ ոչ մի փոփոխություն ու տարածքային բաժանումներ չպետք է լինեն: Տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցական ուղիների բաց լինելը այս ուղղությամբ կարևոր հարցերից է, և այն տարածաշրջանում առևտրային զարթոնքի ու կայուն անվտանգության ամրապնդման միջոց ենք համարում»:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play