Այդ գործողությունների համար Ադրբեջանը պետք է պատժի ենթարկվի․ Մարուքյան

Այդ գործողությունների համար Ադրբեջանը պետք է պատժի ենթարկվի․ Մարուքյան

  • 18-01-2023 20:00:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

auroranews.am Ադրբեջանը դադարեցրել է բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Լաչինի միջանցքի շրջափակման 37-րդ օրը Ադրբեջանը սպառազինությամբ շրջափակում է գազամատակարարումը, ինչպես նաև շրջափակում է կյանքի բոլոր հիմնական կարիքները Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչների համար։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
 
«Այդ գործողությունների համար Ադրբեջանը պետք է պատժի ենթարկվի»,-հավելել է նա:
 
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
 
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան գազամատակարարումը վերականգնվեց։
 
Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր վերականգնվեց նաև հունվարի 17–ին։
 
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
 
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը