Չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, կան զոհեր և վիրավորներ. ՀՀ ՊՆ

Չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, կան զոհեր և վիրավորներ. ՀՀ ՊՆ

  • 19-01-2023 10:30:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: 
 
Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. տվյալները ճշտվում են: 
 
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն