Զորամասում 15 զինծառայողի կյանք խլած դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ


Զորամասում 15 զինծառայողի կյանք խլած դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

  • 19-01-2023 12:16:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews.  ՀՀ ՊՆ N զորամասի կացարանում 15 զինծառայողի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
 
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որը անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձի մահ։ Դեպքի վայրում են գտնվում քննչական խմբի անդամները, որոնք ողջ գիշեր աշխատել են։ Ներգրավվել են նաև փորձագետներ և կա նախնական վարկած, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով։ Դա նախնական վարկած է, որն այս պահի դրությամբ հիմնավորվել է»,- ասաց Քյարամյանը։
 
Ինչպես հայտնել էինք, հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
 
Նախնական տվյալներով՝ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play