Բլինքենը Փաշինյանի հետ քննարկել է Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունները վերսկսելու քայլերը. Փրայս


Բլինքենը Փաշինյանի հետ քննարկել է Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունները վերսկսելու քայլերը. Փրայս

  • 19-01-2023 13:01:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
 
«Պետքարտուղարը ողջունել է վարչապետի հավատարմությունը խաղաղությանը: Կողմերը քննարկել են Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունները վերսկսելու քայլերը։ Պետքարտուղարը խոր մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ, որը պայմանավորված է Լաչինի միջանցքի շրջափակմամբ։ Նա նաև վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ աջակցելու կայուն խաղաղությանը և մեր ամուր բազմակողմանի երկկողմ հարաբերություններին ուղղված ջանքերին»,- նշվում է Փրայսի հայտարարության մեջ:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը