Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է անում անհապաղ բացել Լաչինի միջանցքը
20-01-2023 10:40:09 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. Քիչ առաջ Եվրախորհրդարանը Լաչինի միջանցքի հարցով բանաձև է ընդունել, որը Ադրբեջանին կոչ է անում անհապաղ բացել Արցախն աշխարհի հետ կապող միակ ճանապարհը և ձեռնպահ մնալ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային, էներգետիկ և հաղորդակցական կապերը խափանելու գործելակերպից։
Եվրամիության օրենսդիր մարմնի ներկայացուցիչները դատապարտում են նաև ռուս խաղաղապահների անգործությունը, ՄԱԿ-ին կամ ԵԱՀԿ-ին կոչ են անում փաստահավաք առաքելություն գործուղել Լաչինի միջանցք և հորդորում կողմերին վերսկսել խաղաղության բանակցությունները: