Այրվածքաբանության կենտրոն տեղափոխված 3 զինծառայողի վիճակը կայուն ծանր է. Կարինե Բաբայան


Այրվածքաբանության կենտրոն տեղափոխված 3 զինծառայողի վիճակը կայուն ծանր է. Կարինե Բաբայան

  • 20-01-2023 13:40:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով Այրվածքաբանության կենտրոն տեղափոխված 3 զինծառայողների առողջական վիճակի փոփոխության մասին խոսելը դեռ վաղ է՝ թե՛ դրական, թե՛ բացասական տեղաշարժի առումով:
 
«Լուրերին» Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը հայտնել է, որ նրանք դեռևս գտնվում են կայուն ծանր վիճակում, իսկ մեկը միացվել է արհեստական շնչառության ապարատին:
 
Կարինե Բաբայան (Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն) - Դա նախատեսվում էր՝ հաշվի առնելով շնչուղիների այրվածքը, քանի որ այտուցներ են առաջանում, որի պատճառով կարող է խանգարվել շնչառությունը: Հետևապես անցել ենք արհեստական շնչառության, որոշ ժամանակ հետո, երբ այտուցները սկսեն իջնել, դուրս կգանք ինտուբացիայից:
 
Հիշեցնենք՝ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը