Պեսկով. «Տեսանելի ապագայում ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման հույսեր չկան»


Պեսկով. «Տեսանելի ապագայում ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման հույսեր չկան»

  • 20-01-2023 14:50:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե տեսանելի ապագայում ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման հույսեր չկան:
 
«Այսօր այդ հարաբերություններն իջել են, հավանաբար, պատմականորեն ամենացածր աստիճանին, անցած երկու տարիները շատ վատն էին մեր հարաբերությունների համար, թեպետ ժամանակին եղել են ինչ-որ ակնկալիքներ, կապված 2021 թվականի հունիսի 16-ի ժնևյան հանդիպման հետ, բայց, ավաղ, տեսաների ապագայում բարելավման հեռանկար չկա»,- ասել է Պեսկովը:
 
Այդպես նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակն այսօր պատասխանել է ռուսաստանցի լրագրողների այն հարցին, թե ի՞նչ կացության մեջ են ռուս-ամերիկյան հարաբերությունները Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման երկրորդ տարվա ավարտի դրությամբ:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը