Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է. ԻԻՀ դեսպան


Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է. ԻԻՀ դեսպան

  • 20-01-2023 15:49:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Զոհուրին նշեց, որ Հայաստան–Իրան համագործակցությունն օրեցօր ավելի է ընդլայնվելու։
 
Հայաստանի Հանրապետության անվտանգությունն Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգությունն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզում աշխատանքային այցով գտնվող ՀՀ–ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին՝ վերահաստատելով Իրանի ԱԳ նախարարի ավելի վաղ արած հայտարարությունն առ այն, որ Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը:
 
Դեսպանն ընդգծեց, որ Իրանն իր բոլոր հարևան երկրների հետ այնպիսի քաղաքականություն է վարում, որի նպատակն է զարգացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով:
 
«Հայաստանը մեր հարևան, բարեկամ երկիրն է, ու Հայաստանի նկատմամբ էլ այդ քաղաքականությունն ենք վարում:
 
Անվտանգության առումով Իրանի դիրքորոշումը միշտ այնպես է եղել, որ պետք է հարգվի երկրների անկախությունը, տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Հայաստանինն ու բոլորինը՝ միջազգային օրենքների համապատասխան»,- ասաց Զոհուրին:
 
Նա նշեց, որ Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունն ու բոլոր ուղղություններով կապերը զարգանում են:
 
Դիվանագետը հույս հայտնեց, որ այդ համագործակցությունն օրեցօր ավելի կընդլայնվի։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը