Մեր առաջարկն էր Վրաստանում կազմակերպել առաջնորդների հանդիպում, բայց Հայաստանը պատրաստ չէ դրան. Ալիև


Մեր առաջարկն էր Վրաստանում կազմակերպել առաջնորդների հանդիպում, բայց Հայաստանը պատրաստ չէ դրան. Ալիև

  • 20-01-2023 15:59:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը չի արձագանքել խաղաղության պայմանագիր ստորագրելու Բաքվի առաջարկին և հրաժարվել է Բաքու-Թբիլիսի-Երևան համագործակցության եռակողմ ձևաչափից։
 
Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ հինգշաբթի Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի «Եվրասիական միջին միջանցք. ճանապարհից մինչև մայրուղի» թեմայով պանելային հանդիպման ժամանակ։
 
«Ցավոք, Հայաստանը չի արձագանքել խաղաղության համաձայնագրի ստորագրման մեր առաջարկին, որը կլինի շատ պարզ և հիմնված կլինի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա։ Հանձնակատար Խանը (Դավոսում) ակնարկել է այստեղ Հայաստանի բացակայության մասին : Նա  ասաց, որ Հարավային Կովկասի երկու երկրներ կան, բայց դրանք առնվազն երեքն են։ Ես գիտեմ, թե ում նկատի ուներ: Բայց ինչո՞ւ Հայաստանը չկա։ Որովհետև Հայաստանը մերժեց Վրաստանի հետ համագործակցության եռակողմ ձևաչափ սկսելու մեր առաջարկը», - ասել է Ալիևը։
 
Նա բարձր է գնահատել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ջանքերը՝ ուղղված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։
 
«Ես բարձր եմ գնահատում իմ ընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի ջանքերը, ով կազմակերպել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, որին միացել է վրացի գործընկերը։ Մեր առաջարկն էր Վրաստանում կազմակերպել առաջնորդների հանդիպում, քանի որ Վրաստանը պատմականորեն միշտ եղել է այն վայրը, որտեղ հանդիպել են բոլոր հարեւանները։ Բայց Հայաստանը պատրաստ չէ դրան։ Սա հնարավոր ռիսկերից մեկն է։ Եթե կովկասյան երեք երկրները միավորեն իրենց ջանքերը էներգետիկայի, տրանսպորտի, անվտանգության, կայունության, սահմանների սահմանազատման ոլորտում, ապա տարածաշրջանը շատ ավելի անվտանգ կդառնա»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը