Հրդեհի հետևանքով զոհված 14 զինծառայողների դիերը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած, մեկինը՝ մուտքի մոտ․ Սարոյան


Հրդեհի հետևանքով զոհված 14 զինծառայողների դիերը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած, մեկինը՝ մուտքի մոտ․ Սարոյան

  • 21-01-2023 11:57:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված 14 զինծառայողի դիերը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած։ Մեկ զինծառայողի դին գտնվել է դռան մուտքի մոտ: Այս մասին « Հանրային քննարկում» հաղորդաշարի ժամանակ հայտարարել է ՆԳՆ Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը։
 
«Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են երկու տեղամասով: Մեկ տեղամասը, որը փլուզվել էր, որովհետեւ մեքենայով փորձել էին փլուզել պատը, եւ մյուս տեղամասը եղել է այն սենյակի մուտքը, որով հնարավոր է եղել անցնել: Հիմնականում այրվել է նախասրահը, որը գնում էր դեպի քնելու վայր, դրա համար փորձել էին մյուս կողմից փլուզել պատը եւ հասնել զինվորներին:
 
Զոհված զինծառայողներից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած վիճակում, ենթադրում եմ, որ իրենք ծխահարված են եղել եւ տեղից վեր չեն կացել, իսկ մեկ հոգի էլ եղել է մուտքի մոտ, փորձել է փրկվել, բայց չի կարողացել: Պատի քանդման հետեւանքով փլուզվել էր տանիքը, եւ հողային շերտերը հանելու ընթացքում արդեն փրկարարները հասկացել են, որ բոլորը այրված են»,- մանրամասնել է Սարոյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը