Հյուսիսային Կորեան զենք է մատակարարում Ռուսաստանին

Հյուսիսային Կորեան զենք է մատակարարում Ռուսաստանին

  • 21-01-2023 12:22:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների կոմիտեին է փոխանցել Փհենյանի կողմից ՌԴ-ին զենք մատակարարելու ապացույցները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
 
Քիրբին ցույց է տվել լուսանկարներ, որոնք ստացվել են ԱՄՆ հետախուզության կողմից, որտեղ երևում են, թե ինչպես են ռուսական երկաթուղային վագոնները մտնում Հյուսիսային Կորեա: Նշվում է, որ այս վագոնները հետագայում բեռնվել են հրթիռներով, որպեսզի հետագայում օգտագործվեն Վագների ուժերի կողմից:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը