Հայերը սննդի կտրոն են ստանում, ինչպես ամերիկացիները Մեծ դեպրեսիայի ժամանակ․ ԱՄՆ-ը պետք է օգտագործի ազդեցության լծակները


Հայերը սննդի կտրոն են ստանում, ինչպես ամերիկացիները Մեծ դեպրեսիայի ժամանակ․ ԱՄՆ-ը պետք է օգտագործի ազդեցության լծակները

  • 21-01-2023 12:57:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Հայերը սննդի կտրոններ են ստանում, ինչպես ամերիկացիները Մեծ դեպրեսիայի ժամանակ։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ռոհիտ Հաննան՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը։
 
Ըստ կոնգրեսականի, ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր ազդեցության լծակները՝ Արցախի շրջափակմանը վերջ տալու համար։
 
«Մինչ մենք այստեղ խոսում ենք, հայերը սննդի կտրոններ են ստանում, ինչպես ամերիկացիները Մեծ դեպրեսիայի ժամանակ։ Ադրբեջանն ավելի քան մեկ ամիս է՝ շրջափակել է Լաչինի միջանցքը, ինչը հանգեցրել է պարենի և դեղորայքի լուրջ պակասի»,-գրել է Ռոհիտ Հաննան:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը