Մարիա Գևորգյանը 5-րդ անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարիա Գևորգյանը 5-րդ անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը

  • 21-01-2023 20:35:22   | Հայաստան  |  Սպորտ

Կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը 5-րդ անգամ (2016, 2017, 2019, 2020, 2023) նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։
 
Հայաստանի շախմատի 78-րդ առաջնության վերջին տուրում Մարիա Գևորգյանը սև խաղաքարերով հաղթել է Նվարդ Հայրապետյանին։
 
Մարիա Գևորգյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր:
 
«Շնորհավորում ենք Մարիային՝ մաղթելով նորանոր հաջողություններ: Հայաստանի շախմատի կանանց առաջնության 2023 թվականի չեմպիոնը Մարիա Գևորգյանն է»,- ֆեյսբուքի էջում գրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ