Ալիևի ղեկավարությամբ ադրբեջանցիները ցանկանում են ջնջել հայ ժողովրդին. Le Figaro-ի փոխտնօրեն

Ալիևի ղեկավարությամբ ադրբեջանցիները ցանկանում են ջնջել հայ ժողովրդին. Le Figaro-ի փոխտնօրեն

  • 23-01-2023 11:24:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ալիևի ղեկավարությամբ ադրբեջանցիները ցանկանում են ջնջել հայ ժողովրդին, նրանց հավատը, ինքնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը Twitter-ի իր միկրոբլոգում:
 
«Ադրբեջանցիները ո՛չ ողջերին են հարգում, ո՛չ մահացածներին՝ երեկ Նախիջևանում, այսօր Արցախում, վաղը Հայաստանում: Ալիևի ղեկավարության ներքո նրանք միայն մեկ նպատակ ունեն՝ ջնջել հայ ժողովրդին, նրանց հավատը, նրանց պատմությունը, նրանց ժառանգությունը, նրանց ինքնությունը: Ո՞վ է կանգնեցնելու նրանց», - գրել է Բյուսոնը:
 
«Le Figaro»-ի փոխտնօրենն իր գրառմանը կից ներկայացրել է մի տեսանյութ, որտեղ ադրբեջանցի զինվորականը կոտրում է հայկական հուշաքարի վրայի խաչը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը