ԵՄ ԱԳ նախարարները կհաստատեն Հայաստանի համար նոր առաքելությունը


ԵՄ ԱԳ նախարարները կհաստատեն Հայաստանի համար նոր առաքելությունը

  • 23-01-2023 12:13:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Այսօր Բրյուսելում կայանալու է ԵՄ արտգործնախարարների հանդիպումը, որի ժամանակ, ըստ բարձրաստիճան ներկայացուցչի, կքննարկվի Հայաստանի շուրջ իրավիճակը, նախատեսված է հաստատել ԵՄ նոր առաքելությունը Հայաստանի համար, որը պետք է նպաստի կարգավորմանը տարածաշրջանում։
 
Դիվանագետի խոսքով՝ ԵՄ-ն մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և ջանքեր է գործադրում իրավիճակը կարգավորելու համար, գրում է ՏԱՍՍ-ը։
 
Գործակալությունը հիշեցնում է, որ 2022 թվականի հոկտեմբերին ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել են ստեղծել առաջին քաղաքացիական առաքելությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի իրավիճակին հետևելու համար։ Նրանք ԵՄ-ի 40 փորձագետ են ուղարկել Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմ՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի մոնիթորինգի, վերլուծության և զեկույցի համար։ Առաջին առաքելության աշխատանքը տևել է երկու ամիս։
 
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Միության անդամ 27 երկրի արտգործնախարարները հանդիպմանը կքննարկեն նաև Ուկրաինայի հակամարտությունը, մասնավորապես նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ներկայացրած խաղաղության ծրագիրը։ ԵՄ-ն մտադիր է Ուկրաինային ևս 500 միլիոն եվրոյի ռազմական օգնություն տրամադրել:
 
Պաշտոնյայի խոսքով՝ այդ քննարկումն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով  հանգամանքը, որ մոտենում է փետրվարի 24-ը՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկի օրը։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը