15 զինվորների դիերի նույնականացումն ավարտվել է․ ՔԿ խոսնակ

15 զինվորների դիերի նույնականացումն ավարտվել է․ ՔԿ խոսնակ

  • 23-01-2023 12:57:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհից մահացած 15 զինվորների դիերի նույնականացումն ավարտվել է, «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ զինծառայողների դիերը փոխանցվել են ծնողներին։
 
Աբրահամյանը նաև ասաց, որ նախաքննությունը շարունակվում է, տասնյակ զինվորականներ են հարցաքննվել։
 
Հունվարի 19-ի հրդեհի հետևանքով ևս 3 զինծառայողներ շնչուղիների այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր։ 15 զինվորի կյանք խլած ողբերգական հրդեհից օրեր անց էլ որևէ մեղադրյալ կամ ձերբակալված չկա։ Եղան պաշտոնանկություններ։ Իրավապաշտպանները, սակայն, հենց նախարարին ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին են համարում տեղի ունեցածի գլխավոր պատասխանատուն, քանի որ բանակում շոշափելի բարեփոխումներ չեն իրականացրել։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը