«Ընդառաջ քայլ է». Ալեն Սիմոնյանը` ընդդիմադիրներին մանդատից զրկելու մասին


«Ընդառաջ քայլ է». Ալեն Սիմոնյանը` ընդդիմադիրներին մանդատից զրկելու մասին

  • 23-01-2023 13:29:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ԱԺ նախագահը հիշեցրեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն անցել են բացակայությունների թույլատրելի սահմանը։
 
ՀՀ ազգային ժողովի խորհուրդը որոշել է «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով չդիմել ՍԴ, քանի որ նրանք վերադարձել են խորհրդարան։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
 
Այսօր այդ հարցով ԱԺ խորհրդի նիստ է հրավիրվել, քանի որ նախորդը, որը պետք է կայանար հունվարի 13-ին, հետաձգվել էր «Հայաստան» խմբակցության պատգամավորների չներկայանալու պատճառով։
 
«Բացակայությունների թույլատրելի սահմանն անցել են, բայց քանի որ վերադարձել են ԱԺ, մենք այս անգամ բան չենք անի` որպես քայլ ընդառաջ»,– նշեց Սիմոնյանը։
 
Հիշեցնենք` դեռ հունվարի 13-ին ՔՊ խմբակցությունը հայտարարել էր, որ որոշել են չդիմել ՍԴ, սակայն ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի` նիստն այնուամենայնիվ պետք է կայանար։ Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է 1 շաբաթով և վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված խորհրդի նիստում` անկախ նրա ներկայությունից։
 
Խորհրդի նիստում նախատեսվում էր Իշխան Սաղաթելյանին, Անդրանիկ Թևանյանին, Աննա Գրիգորյանին, Արմեն Ռուստամյանին, Սեյրան Օհանյանին, Էլինար Վարդանյանին, Արծվիկ Մինասյանին, Արգիշտի Գևորգյանին, Քրիստինե Վարդանյանին, Գեղամ Մանուկյանին, Աղվան Վարդանյանին, Ագնեսա Խամոյանին, Աշոտ Սիմոնյանին, Արմեն Չարչյանին, Ասպրամ Կրպեյանին, Արմենուհի Կյուրեղյանին, Թադևոս Ավետիսյանին, Արթուր Սարգսյանին, Արթուր Խաչատրյանին, Արեգնազ Մանուկյանին, Գեղամ Նազարյանին, Զեմֆիրա Միրզոևային պատգամավորական մանդատներից զրկելու առաջարկով դիմել Սահմանադրական դատարան։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը