Բաքվում պնդում են, որ Հայաստանի տարածքից տեղահանված 100 հազար ադրբեջանցի են հաշվառել


Բաքվում պնդում են, որ Հայաստանի տարածքից տեղահանված 100 հազար ադրբեջանցի են հաշվառել

  • 23-01-2023 14:24:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Բաքվում այսօր հայտարարել են, որ վերջին ամիսներին հաջողվել է հաշվառել Հայաստանից (կամ ինչպես այստեղ են նշում «Արևմտյան Ադրբեջանից») տեղահանված 100 հազար ադրբեջանցիների, հայտարարել է Բաքվում գործող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության մամուլի քարտուղար Ուլվիյա Զուլֆիգարը։
 
«Ամեն օր 250-ից 300 մարդ է դիմում ներկայացնում։ Հաշվառվել է 1989-ից 1991 թվականներին տեղահանված 100 հազար մարդ։ Հաշվառվածների թվում անգամ տեղահանվածների ժառանգներ կան», - հայտարարել է Զուլֆիգարը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը