Եվրամիությունը հավանություն է տվել Իրանի դեմ նոր պատժամիջոցներին


Եվրամիությունը հավանություն է տվել Իրանի դեմ նոր պատժամիջոցներին

  • 23-01-2023 15:47:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am․ Եվրամիության երկրների արտգործնախարարները հավանություն են տվել Իրանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթին։ Այս մասին Twitter-ում հայտնել է ԵՄ-ում Շվեդիայի նախագահությունը, որին հղում է անում Կոմերսանտը։ Հայտնի չէ, թե պատժամիջոցներն ում վրա կազդեն։ ԵՄ-ն խստորեն դատապարտում է «խաղաղ ցուցարարների դեմ Իրանի իշխանությունների կողմից ուժի դաժան և անհամաչափ կիրառումը»։
 
Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ ԵՄ-ն Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցուցակում կներառի 37 անձի և կազմակերպությունների։ Հունվարի 18-ին Եվրախորհրդարանը նույնպես բանաձեւ է ընդունել, որով ԵՄ-ին կոչ է անում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների շարքում։ Ի պատասխան՝ Իրանի իշխանությունները կարող են ԵՄ բանակները ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություններ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play