ԵՄ քաղաքացիական առաքելությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը․ Միրզոյան


ԵՄ քաղաքացիական առաքելությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը․ Միրզոյան

  • 23-01-2023 19:24:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Հայաստան լիարժեք քաղաքացիական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշմանը։
 
«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նախարարը գրել է․
 
«Ջերմորեն ողջունում ենք Հայաստան լիարժեք քաղաքացիական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշումը։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում համագործակցելու առաքելության հետ և աջակցելու նրա գործունեությանը։ Այս առաքելությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը»։
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն կստեղծվի՝ Համընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության (CSDP) շրջանակներում:
 
Այս մասին հայտարարել էր Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
 
Ի պատասխան Հայաստանի խնդրանքի՝ Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը կանոնավոր պարեկություն կիրականացնի և կզեկուցի իրավիճակի մասին, ինչը հնարավորություն կտա, որ ԵՄ-ն տեղում իրավիճակի վերաբերյալ առավել հստակ նկարագիր ունենա։ Առաքելությունը նաև կնպաստի միջնորդական ջանքերին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած գործընթացի շրջանակներում։
 
Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը նախնական մանդատ կունենա երկու տարի, և նրա գործառնական շտաբը կլինի Հայաստանում:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը