ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 1502 խախտում

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 1502 խախտում

  • 23-01-2023 20:50:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 16-ից 23-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն։
 
Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 1502 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 9 տրանսպորտային միջոց։
 
Հայտնաբերվել է ոչ սթափ 9 վարորդ։ 4 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 54-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։
 
Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։
 
ՀՀ Ոստիկանություն
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն