Բլինքենը Ալիևին կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը․ Պետդեպ


Բլինքենը Ալիևին կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը․ Պետդեպ

  • 23-01-2023 21:01:21   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին ասված է ԱՄՆ պետդեպի տարածած հաղորդագրության մեջ։
 
Պետքարտուղարն Ալիևին  հորդորել է «անհապաղ» ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ առևտրային ապրանքների շարժը վերականգնելու և հումանիտար ճգնաժամի ռիսկը նվազեցնելու համար։
 
«Բլինկենն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի ծնած հումանիտար ճգնաժամը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները։ Նա հորդորել է նախագահ Ալիևին կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում»,- ասված է  հայտարարության տեքստում։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը