Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայ կաթոլիկ եկեղեցուն կից հյուրատանը հրդեհ է բռնկվել․ կա 2 զոհ

Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայ կաթոլիկ եկեղեցուն կից հյուրատանը հրդեհ է բռնկվել․ կա 2 զոհ

  • 24-01-2023 11:32:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայ կաթոլիկ եկեղեցին կից հյուրատանը հունվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 21։45-ին հրդեհ է բռնկվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։
 
Նա նշեց, որ անմիջապես դեպքի վայր են ժամանել Ստամբուլի հրշեջ-փրկարարական խումբը և հրդեհի մարման աշխատանքներ իրականացրել։ Դեպքի վայրում էր նաև Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը։
 
«Հրդեհը բռնկվել է հին հյուրատանը, որը պետք է վերանորոգվեր, սակայն տեղի ունեցավ այս ողբերգական իրադարձությունը։ Հյուրատանը բնակվում էր 7 հոգի, որից 2-ը զոհվել են, 2-ը ծխահարման հետևանքով տեղափոխվել են հիվանդանոց»,- ասաց Գոչունյանը՝հավելելով, որ այս պահին դեռևս հրդեհի բռնկման պատճառների մասին որևէ տեղեկություն չկա։
 
Գոչունյանի խոսքով՝ հրդեհաշիջման աշխատանքները երկար են տվել են, այն հաջողվել է մարել հունվարի 24-ին ժամը 2։00-ի սահմաններում։
 
«Փառք Աստծո, բուն եկեղեցին պահպանվել է, հրդեհը չի հասել սրբավայր»,- եզրափակեց Գոչունյանը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը