Բաքուն ՄԱԿ-ի դատարան «Հայաստանի կողմից ադրբեջանցիների իրավունքների ոտնահարման» մասին հուշագիր է ներկայացրել

Բաքուն ՄԱԿ-ի դատարան «Հայաստանի կողմից ադրբեջանցիների իրավունքների ոտնահարման» մասին հուշագիր է ներկայացրել

  • 24-01-2023 13:51:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Բաքուն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել «Հայաստանի կողմից ադրբեջանցիների իրավունքների ոտնահարման» մասին հուշագիր։ Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այդ փաստաթուղթը հիմնված է «30 տարվա անարդարությունը փաստող հազարավոր էջերի ապացույցների վրա»։
 
«Այն մանրամասն տեղեկություններ է պարունակում Հայաստանի կողմից իրականացված էթնիկ զտումների հետևանքով սպանված, արտաքսված և վիրավորված ադրբեջանցիների մասին», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:
 
Գերատեսչությունը նշում է, որ ներկայացված ապացույցների հիման վրա Բաքուն դատարանից պահանջել է Հայաստանը ճանաչել որպես ադրբեջանցիների մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման պատասխանատու:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը