Մովսեսում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցվել է 2 առանձին վարույթ. Աբրահամյանը մեկնաբանել է անհանգստությունները


Մովսեսում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցվել է 2 առանձին վարույթ. Աբրահամյանը մեկնաբանել է անհանգստությունները

  • 24-01-2023 14:08:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանըպարզաբանում է հրապարակել Տավուշի մարզի Մովսես գյուղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ:
 
Նա հայտնել է, որ ոստիկանությունից ստացված հաղորդումների հիման վրա՝ Մովսես գյուղում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ։
 
Դրանիցից մեկը հարուցվել է՝ կապված բնակիչներից մեկի ավտոմեքենայից առերևույթ ձայնարկիչ գողանալու դեպքի հետ,, իսկ մյուսը՝ կապված բնակիչների ավտոդողերը վնասելու և խոտի այրման դեպքերի հետ։
 
Սկսվել է նախաքննություն, որի շրջանակներում իրականացվում են քննչական ու վարութային գործողություններ՝ կատարված դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու հանձնարարություն՝ նաև առերևույթ հանցանք կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու նպատակով։
 
Աբրահամյանը հավելել է, որ ՀՀ քննչական կոմիտեն գյուղի բնակիչներից հաղորդումներ չի ստացել, այդպիսիք լինելու դեպքում սահմանված կարգով իրավական ընթացակարգ կապահովվի։
 
Ավելի վաղ տարբեր լրատվամիջոցներ հայտնել էին, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը արտառոց դեպքեր են տեղի ունեցել Տավուշի շրջանի սահմանամերձ Մովսես գյուղում։
 
Համայնքապետը հայտարարել էր, թե անհայտ անձը գյուղի  թաղամասերից մեկում  պատռել է կայանած բազմաթիվ ավտոմեքենաների անվադողեր, վառել գյուղացիների խոտի 27 տուկ, հաջորդ օրը նույն թաղամասում մարդիկ տնից դուրս գալուց նկատել են, որ իրենց տնից անհայտ անձինք են փախչում։ Ըստ համայնքի ղեկավարի՝ դեպքերի կապակցությամբ ոստիկանությունը շուրջօրյա հերթապահություն է իրականացնում համայնքում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը