Եվրամիությունը ևս 500 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ որպես ռազմական օգնություն. Բորել

Եվրամիությունը ևս 500 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ որպես ռազմական օգնություն. Բորել

  • 24-01-2023 14:26:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Եվրամիության արտաքին գործերի նախարարները Բրյուսելում կայացած հանդիպմանը համաձայնության են եկել ևս 500 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինային՝ որպես ռազմական օգնություն: Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
 
Նրա խոսքով՝ նախարարները համաձայնել են նաև հավելյալ 45 միլիոն եվրո տրամադրել Ուկրաինայում ԵՄ ռազմական ուսումնական առաքելության համար ոչ մահացու սարքավորումների ձեռքբերման նպատակով:
 
Բորելը հավելել է, որ Բեռլինը պարզաբանել է, որ չի արգելի գերմանական Leopard տանկեր ուղարկել Ուկրաինա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը