Պեսկովի պատասխանը Բերձորի միջանցքի մասին հարցին․ կարող էր ավելի կարճ ասել՝ երբ պետք լինի՝ կբացենք


Պեսկովի պատասխանը Բերձորի միջանցքի մասին հարցին․ կարող էր ավելի կարճ ասել՝ երբ պետք լինի՝ կբացենք

  • 24-01-2023 14:50:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Ռուսաստանը շարունակում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ երկխոսության մեջ տքնաջան ու բարդ աշխատանքը։
 
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանում համաձայն են ԱՄՆ պետքարտուղարի՝ Լաչինի միջանցքի աշխատանքն անհապաղ վերականգնելու կոչին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
 
«Ռուսաստանը՝ լինելով եռակողմ պայմանավորվածությունների եւ փաստաթղթերի կողմերից մեկը, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ, շարունակում է կատարել իր պարտավորությունները եւ շարունակում է բավականին տքնաջան եւ բարդ աշխատանքը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ», ասել է Պեսկովը։
 
Պեսկովը կարող էր ավելի կարճ ու շիտակ ասել՝ երբ պետք լինի, այն ժամանակ էլ կբացենք։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը