Ռուսաստանը շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի հետ «շատ մանրակրկիտ և բարդ աշխատանք» տանել


Ռուսաստանը շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի հետ «շատ մանրակրկիտ և բարդ աշխատանք» տանել

  • 24-01-2023 15:39:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ռուսաստանը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ երկխոսության շրջանակում շարունակում է շատ մանրակրկիտ և բարդ աշխատանք տանել։
 
Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
«Ռուսաստանը, որպես երկու տարի առաջ ստորագրված եռակողմ համաձայնագրերի և փաստաթղթերի կողմերից մեկը, շարունակում է կատարել իր պարտավորությունները և շարունակում է շատ տքնաջան և բարդ աշխատանքը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Կրեմլում կիսում են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հորդորը՝ «անհապաղ բացել Լաչինի միջանցքը առևտրային փոխադրումների համար»։ 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը