Ներառական կրթական ծրագրերում կընդլայնվի մշակույթի բաղադրիչը


Ներառական կրթական ծրագրերում կընդլայնվի մշակույթի բաղադրիչը

  • 24-01-2023 15:47:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
 
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի կողմից հուշագիրը ստորագրել է թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը, իսկ Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի կողմից՝ կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
 
Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: 
 
Հուշագրի նպատակն է զարգացնել համագործակցությունը հետևյալ ուղղություններով՝
 
աջակցություն «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»  ՊՈԱԿ-ի զարգացման ռազմավարական ծրագրերի իրականացմանը և առաջխաղացմանը՝ ձգտելով երեխաների ավելի արդիական և լիարժեք կրթության ապահովմանը,
աջակցություն ներառական կրթության համատեքստում արտադպրոցական խմբակների ստեղծմանը, դասընթացների կազմակերպմանը և իրականացմանը,
աջակցություն ներառական կրթության համատեքստում մշակութային համագործակցության զարգացմանը:
 
Նախատեսվում է կազմակերպել հանդիպումներ թատրոնի անվանի արվեստագետների հետ, համատեղ իրականացնել թատերական ներառական ներկայացումներ, անցկացնել վարպետության դասեր, միջոցառումներ, մասնագիտական կլոր սեղան-քննարկումներ և այլն:
 
Կողմերը վստահություն են հայտնել, որ արդյունավետ համագործակցությամբ կնպաստեն ներառական կրթության համատեսքստում կրթական, մշակութային, ուսումնական և նորարարական համագործակցության զարգացմանը՝  նպաստելով ներառական կրթական ծրագրերում մշակութային բաղադրիչի ընդլայնմանը:
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play