Արցախում hովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ․ Շտաբ


Արցախում hովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ․ Շտաբ

  • 24-01-2023 18:44:41   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

«Արցախէներգո» ՓԲԸ-ն հայտնում է, որ հաշվի առնելով բնակչության արձագանքները և ջեռուցման համար հնարավորինս հարմարավետ ռեժիմ սահմանելու անհրաժեշտությունը, որոշվել է, պահպանելով հովհարային անջատումների օրական 6-ժամյա գրաֆիկը, անջատումներն իրականացնել ավելի կարճ տևողությամբ:
 
Ս․թ․ հունվարի 25-ին, ժամը 02։00-ից ամբողջ հանրապետությունում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ։
 
«Արցախէներգո» ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն